շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հոմերոս Առաքելյանը հաղթեց թուրք մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ

Հոմերոս Առաքելյանը հաղթեց թուրք մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հոմերոս Առաքելյանը հաղթեց թուրք մրցակցին եւ նվաճեց բրոնզե մեդալ:

55 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հոմերոս Առաքելյանը մրցեց թուրք Մուհամեդ Էմին Չակիրի հետ եւ ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ 11:6 հաշվով:

Ավելի ուշ ոսկե մեդալի գոտեմարտեր կանցկացնեն 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը եւ 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը:

 

  • Կիսվել: