հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հիմա որակապես ավելի բարձր մեդալներ ունենք. Սամվել Գասպարյանը` ԵԱ-ի մասին

Հիմա որակապես ավելի բարձր մեդալներ ունենք. Սամվել Գասպարյանը` ԵԱ-ի մասին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հաջողված է համարում:

«Եվրոպայի առաջնությանը սկսել ենք նախապատրաստվել Հայաստանի առաջնության ավարտի հաջորդ իսկ օրից: Անցկացրել ենք ընդհանուր առմամբ 5 հավաք: Այս հավաքականը ձևավորվել է ներքին առաջնության արդյունքների հիման վրա: Անցած տարվա համեմատ մենք ավելի շատ մեդալներ ենք նվաճել, քանի որ նախորդ տարի նվաճել էինք 27 մեդալ, Եվրոպայի երկու չեմպիոն ունեինք: Այժմ քաշերի փոփոխությունից հետո ունենք 16 քաշային կարգ` 8-ական քաշերով: Այս տարի Հայաստանի թիմն ընդհանուր հաշվարկով ունի 24 մեդալ, որը 6 քաշային կարգում բարձր արդյունք է: Հիմա որակապես ավելի բարձր մեդալներ ունենք` Եվրոպայի 3 ոսկե մեդալ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:

 

  • Կիսվել: