չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հիմա ոչ ոք չի մտածում ֆուտբոլիստների մասին, բիզնեսն առաջին տեղում է․ Չավի

Հիմա ոչ ոք չի մտածում ֆուտբոլիստների մասին, բիզնեսն առաջին տեղում է․ Չավի

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի խաղային օրացույցի մասին.

«Ես տեսել եմ, թե ինչպես է Գվարդիոլան խոսում բարդ գրաֆիկի մասին և ես լիովին աջակցում եմ նրան:

Հիմա ոչ ոք չի մտածում ֆուտբոլիստների մասին, բիզնեսն առաջին տեղում է։ Բայց երբ ֆուտբոլիստները հոգնում են խիտ գրաֆիկից, դա վատ է շոուի համար»,- մեջբերում է Չավիին Marca-ն, փոխանցում է armsport-ը։ 

Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին տուրում «Բարսելոնան» չկարողացավ հյուրընկալվելիս հաղթել «Խետաֆեին» (0-0): Օգոստոսի 20-ին Չավիի սաները Լա լիգայի երկրորդ տուրում կհյուրընկալեն «Կադիսին»։

  • Կիսվել: