շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ն ներկայացնող ըմբիշներն Ուկրաինայում մեդալներ են նվաճել

ՀՀ-ն ներկայացնող ըմբիշներն Ուկրաինայում մեդալներ են նվաճել

Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշները մեդալներ են նվաճել Ուկրաինայի միջազգային մրցաշարում:

Այս մասին գրում է ըմբշամարտի ֆեդերացիան: Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում կայացել է անվանի ըմբիշ Եվգենի Տրուխինի հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև հունահռոմեական ոճի Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշները: Բրոնզե մեդալներ են նվաճել Արման Վարդանյանը (60 կգ), 77 կգ քաշային Ռաֆիկ Միխեևը և 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը: 6 ըմբիշներ էլ պայքարել են բրոնզե մեդալների համար, սակայն պարտություն են կրել:
 
Մրցաշարին Հայաստանը ներկայացրել են 10 հայ ըմբիշներ: Ընդհանուր առմամբ՝ հուշամրցաշարին մասնակցել են 8 երկրի ըմբիշներ:

  • Կիսվել: