ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը վերադարձել են Հայաստան
ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը վերադարձել են Հայաստան։ Միլանում ընթացող Օլիմպիական խաղերում նրանք զբաղեցրեցին 14-րդ հորիզոնականը։
Նշենք, որ սպորտային զույգերի կարճ ծրագրում նրանք հանդես եկան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ուղեկցությամբ ու վաստակեցին 66.27 միավոր։ Այնուամենայնիվ Միջազգային չմշկասահքի միության կայքում «Արցախ» երաժշտությունը նշվել է որպես «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի», որը եղել է «լուծում» ի պատասխան Ադրբեջանի բողոքի։


