ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ հավաքականը երկրորդ մեդալն ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում

ՀՀ հավաքականը երկրորդ մեդալն ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը նույնպես ապահովել է առնվազն բրոնզե մեդալ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում։

Քառորդ եզրափակչում մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Ֆլորան Պրեդային և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի իսպանացի Գաբրիել Էսկոբարի հետ, որին հաղթելու փորձ արդեն իսկ ունի։

Ավելի վաղ Եվրոպայի գավաթում առնվազն բրոնզե մեդալ էր ապահովել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը՝ քառորդ եզրափակչում առավելության հասնելով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր լեհ Յուկուբ Սլոմինսկիի նկատմամբ։

Քառորդ եզրափակչում այսօր հաղթանակներ տանելու դեպքում առնվազն բրոնզե մեդալներ կապահովեն նաև Ռաֆայել Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը և Դավիթ Չալոյանը։

  • Կիսվել: