երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
ՀՖՖ նոր հայտարարությունը՝ Հայաստան-Պորտուգալիա տոմսերի վաճառքի մասին

ՀՖՖ նոր հայտարարությունը՝ Հայաստան-Պորտուգալիա տոմսերի վաճառքի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քիչ առաջ հանդես եկավ նոր տեղեկատվությամբ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի վերաբերյալ.

«Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են:

Այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը»։

Հիշեցնենք, որ տոմսերի վաճառքի մեկնարկի մասին հայտարարությունից հետո շատ ֆուտբոլասերներ չեն կարողանում տոմսեր ձեռք բերել, ավելի ուշ հայտնի դարձավ, որ համակարգն է խափանվել։

  • Կիսվել: