ՀՖՖ նախագահը՝ ՈՒԵՖԱ Գործկոմի անդամի թեկնածու
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ Գործադիր անդամի թեկնածուների թվում է, հաղորդում է կազմակերպության կայքը։
7 տեղին (4 տարվա պաշտոնավարում) հավակնում է 10 թեկնածու։
Ընտրությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի 49-րդ Կոնգրեսում։