հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՖՖ նախագահի ընտրություններում «Արարատը» կպաշտպանի Մելիքբեկյանի թեկնածությունը

ՀՖՖ նախագահի ընտրություններում «Արարատը» կպաշտպանի Մելիքբեկյանի թեկնածությունը

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովից առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«ՖԱ «Արարատը» դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում պաշտպանելու է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը»,- ասված է «Արարատի» տարածած հաղորդագրության մեջ:

ՀՖՖ նախագահի ընտրությանը կմասնակցեն «Ուրարտուի» և «Վանի» կողմից առաջադրված ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը:

Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովում։

  • Կիսվել: