շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

ՀՖՖ նախագահի թեկնածուներից Արմեն Մելիքբեկյանի օգտին քվեարկել էր 13 պատվիրակ, Թովմաս Գրիգորյանի օգտին՝ 7: Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:

Նշենք, որ ՀՖՖ նախագահի թեկնածուներից Խորեն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ընտրապայքարից և աջակցում Մելիքբեկյանին:

ՀՖՖ ժողովի 25 պատվիրակներից ընտրությանը մասնակցեցին 23-ը: Մեկ պատվիրակ ներկա չէր ժողովին, մեկ պատվիրակ էլ չուներ համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ: ՀՖՖ նախագահի ընտրությանը հաջորդելու է ՀՖՖ գործկոմի 16 անդամների ընտրությունը, որի կազմից էլ ՀՖՖ նախագահի առաջարկությամբ ընտրվելու է ֆեդերացիայի փոխնախագահ:

  • Կիսվել: