չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իմ ճակատագրական սխալն է, Արմեն Մելիքբեկյանը ֆեյք թեկնածու է. Ռուբեն Հայրապետյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի մասին

Իմ ճակատագրական սխալն է, Արմեն Մելիքբեկյանը ֆեյք թեկնածու է. Ռուբեն Հայրապետյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի մասին

Ես հրաժարական չեմ տվել, այդ միտքն անընդհատ պտտվում է, եթե իշխանափոխությունը չլիներ էլ, ես չէի առաջադրվելու, մինչև վերջ կշտացել էի ֆուտբոլից։ Այս մասին «Պրեսինգ» հաղորդման ժամանակ ասել է ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

«Ով ուզում է դառնալ ՀՖՖ նախագահ, թող չդառնա, որովհետև այդպիսի անշնորհակալ աշխատանք չկա, հավաքականը հաղթում է, ասում են՝ ապրեն ֆուտբոլիստներն ու մարզիչը, հավաքականը պարտվում էր՝ աշխարհի ամենավատ մարդը Հայրապետյան Ռուբենն էր»,- ասաց նա և հավելեց, որ տարիներ շարունակ իր երեխաների միլիոնավոր դոլարները տարել, դրել է ֆուտբոլի զարգացման մեջ:

Խոսելով ՀՖՖ նախագահների թեկնածուների մասին՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ իր ճակատագրական սխալն է եղել Արմեն Մելիքբեկյանին ու Արմեն Նիկողոսյանին աշխատանքի ընդունելը:

Նշենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Խորեն Հովհաննիսյանը, Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը:

  • Կիսվել: