«Անձամբ եմ հանդիպելու նրա հետ»․ Ռուբեն Հայրապետյանը՝ Շահինյանի հայտարարությունների մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանի հայտարարություններին ու քննադատություններին՝ ուղղված երրորդ նախագահին ու նրա թիմակիցներին:
«Իրեն անպայման պետք է հիշացնել Կրասնոդարի այն դեպքը, երբ աղերսում էր չոքեչոք, որ իր կյանքը փրկեմ ու փրկել եմ ես, բայց կուզեմ նաև, որ ինքը չմոռանա, որ պոչիկով տղեն՝ Հովհաննես Շահինյանը, թող ականջին օղ անի․ նախագահ Սերժ Սարգսյանին երբեք չդիմել Սերժով, ու հարգանքով վերաբերվել, հակառակ դեպքում մի հատ ականջին եմ օղ կախելու, մի հատ էլ լեզվին»,- ասաց Հայրապետյանը։
Ռուբեն Հայրապետյանն ասաց, թե անձամբ է հանդիպելու Շահինյանի հետ, և թող կարողանա, իր աչքերի մեջ նայելով, կրկնի նույն բառերը։
«Առհասարակ բոլորին եմ խորհուրդ տալիս Սերժ Սարգսյանի մասին խոսելիս լինել շատ կոռեկտ, քաղաքավարի, հակառակ դեպքում կպատժվեն։ Մի՞թե իրենց թվում է ամբողջ կյանքերը Նիկոլի թիվն է մնալու, փոխվելու է ամեն ինչ, ու ես հանդիպելու եմ այդ մարդկանց»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը՝ եզրափակելով, որ նման անձինք շարունակում են անորակ պատվերներ կատարել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: