ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՖՖ-ն կդիմի ոստիկանություն` մրցավարի հասցեին «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչների սպառնալիքների հարցով

ՀՖՖ-ն կդիմի ոստիկանություն` մրցավարի հասցեին «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչների սպառնալիքների հարցով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել փետրվարի 29-ին տեղի ունեցած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հանդիպման ընթացքում գրանցված միջադեպի վերաբերյալ․

«Ընդմիջման ընթացքում «Գանձասար-Կապան» ՖԱ ղեկավարության ներկայացուցիչները փորձել են հարաբերություններ պարզել հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանի հետ, հնչեցրել են սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի հետ կապված հավաքում է պարզաբանումներ, որոնք կներկայացվեն ՀՀ Ոստիկանություն»:

«Փյունիկը» «Գանձասար-Կապանին» հաղթել էր 2։0 հաշվով։

  • Կիսվել: