երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՖՖ-ն 8 ակումբների Առաջին խմբի արտոնագիր է տվել

ՀՖՖ-ն 8 ակումբների Առաջին խմբի արտոնագիր է տվել

 ՀՖՖ գրասենյակում կայացել ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նիստի ընթացքում քննարկվել է   արտոնագրման գործընթացին դիմած 8 թեկնածուների՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Հայասա ՖԱ» Մարզական ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի և «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար: Արտոնագրման գործընթացին դիմած ակումբների թվում էին նաև «Դովեղ ՖԱ» ՀԿ-ն և «Աղբյուրակ ՄՄ» ՀԿ-ն, որոնք, սակայն, արտոնագրման գործընթացի ընթացքում հետ էին վերցրել իրենց դիմումները` չներկայացնելով որևէ արտոնագրային փաստաթուղթ։

Առաջին խմբի արտոնագրեր է շնորհվել բոլոր 8 թեկնածու ակումբներին՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «Հայասա ՖԱ» Մարզական ՀԿ-ին, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ին, «Օնոր» ՍՊԸ-ին, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ին և «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ին:

Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2023/2024թթ․ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:

  • Կիսվել: