ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ինտեր» - «Յուվենթուս» գավաթային խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ինտեր» - «Յուվենթուս» գավաթային խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Ինտեր» - «Յուվենթուս» հանդիպման լավագույն խաղացող: La Gazzetta dello Sport-ը նրա խաղը գնահատել է 7 բալով:

«Մարդ, որն ամենուր է, մարդ, որը երբ 80-րդ րոպեին թույլ է տալիս առաջին սխալ փոխանցումը, գրեթե բոլորը ծափահարում են նրան: Մաքուր որակ, որը բարձրացնում է իր շրջապատին», - այսպես է մեկնաբանել հայ ֆուտբոլիստի խաղը օրաթերթը:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին, օգնել է իր թիմին հաղթել 1:0 հաշվով և մտնել եզրափակիչ: Խաղարկության վճռորոշ խաղը կկայանա մայիսի 24-ին, Հռոմում:

  • Կիսվել: