շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանը պատմել է ադրբեջանցիներից ստացած սպառնալիքների մասին (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը պատմել է ադրբեջանցիներից ստացած սպառնալիքների մասին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան հարցազրույց է տվել ռուս հայտնի վիդեոբլոգեր Եվգենի Սավինի «КраСава» հաղորդմանը:

Նա ասել է, թե ինչու 2019թ. «Արսենալի» կազմում չի մասնակցել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի «Չելսիի» դեմ եզրափակիչ խաղին՝ չի ցանկացել վտանգել իր կյանքը:

«Չէի կարող վտանգի տակ դնել կյանքս: Ադրբեջանցիները շատ անգամ են սպառնացել: Նամակներ են գրել ինստագրամով, ֆեյսբուքով, եթե հիմա էլ մտնեք, կտեսնեք, բայց ես ուշադրություն չեմ դարձրել: Հպարտ եմ, որ հայ եմ, շնորհակալություն իմ ժողովրդին, իմ ազգին, որն ինձ սիրում ու աջակցում է: Ամեն ինչ նրանց համար եմ անում»,- ասել է նա:

Մխիթարյանը խոսել է  հայկական ֆուտբոլից ևս: Նա նշել է, որ Հայաստանում հանդես գալու տարիներին նկատել է, որ մարզիչներից ու ֆուտբոլիստներից շատերը ծույլ են: Ըստ նրա՝ դա հայկական ֆուտբոլի հիմնական խնդիրն է:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: