ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հենրիկ Հայկյանը երկրորդ մեդալն է բերել ՀՀ հավաքականին. ըմբշամարտի պատանեկան ԱԱ

Հենրիկ Հայկյանը երկրորդ մեդալն է բերել ՀՀ հավաքականին. ըմբշամարտի պատանեկան ԱԱ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը երկրորդ մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:  3-րդ տեղի համար պայքարում Հենրիկը ժամանակից շուտ 11-0 հաշվո հաղթեց վրացի Ալեքսանդր Աբրամիշվիլիին և նվաճեց բրոնզե մեդալ:

Մինչ այդ բրոնզե մեդալ էք նվաճել 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը:

Այսօր երեկոյան 45 կգ քաշային Գոռ Բունիաթյանը կպայքարի ոսկե մեդալի համար, իսկ 51 կգ քաշային Սաշա Պետրոսյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:

  • Կիսվել: