հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի են ՀՖՖ գործկոմի անդամների անունները

Հայտնի են ՀՖՖ գործկոմի անդամների անունները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում 14 տեղերի համար առաջին փուլում անցողիկ թվով ձայներ (12 և ավելի) ստացան հետևյալ թեկնածուները՝

««Ալաշկերտ» ՖԱ»» ՀԿ՝ Բագրատ Նավոյան

ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ՝ Արեն Մկրտչյան

ՖԱ «Արարատ» Հ/Ձ ՓԲԸ՝Հրաչ Յագան

«ՖԱ «Արագած» ՀԿ՝Հրաչիկ Աղաբեկյան

«Աչաջուր» ՖԱ ՀԿ՝ Գագիկ Աղբալյան

«Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբ» ԲԲԸ՝ Պողոս Գալստյան

«Գանձասար» ՖԱ ՀԿ՝ Կիմ Առաքելյան

«Էրեբունի սպորտային ակումբ» ՀԿ՝ Տիգրան Հակոբյան

«Փյունիկ ՖԱ» ՀԿ՝Հայկ Ղազազյան

«ՆԻԿԱՐՄ» ՖԱ ՍՊԸ՝ Արմեն Նիկողոսյան

«Սեւան ՖԱ» ՍՊԸ՝Կարեն Շաբոյան

«ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ՝ Արմեն Շահգելդյան

««Նոա» ՖԱ» ՀԿ՝ Արթուր Սահակյան

ՀՖՖ գործկոմի վերջին՝ 16-րդ անդամին թեկնածուներն ընտրեցին երկրորդ փուլով: Ընտրությունը տեղի ունեցավ «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Ղասաբօղլյանի և «ՖԱ «ԱՆԻ» ՀԿ-ի կողմից առաջադրված Ալբերտ Սարգսյանի մեջ: Առավել քանակությամբ ձայներ ստացավ Ալբերտ Սարգսյանը:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել էր ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը:

  • Կիսվել: