Հայտնի են Հայաստանի հրաձգության առաջնության հաղթողները
«Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ում 4-օրյա պայքարից հետո ավարտվել է Հայաստանի հրաձգության մեծահասակների առաջնությունը։
Ինչպես հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, այս տարի առաջնությանը մասնակցել է 80 մարզիկ`3 մարզադպրոցից:
Հայաստանի առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Էլմիրա Կարապետյանը, որը երկրի նոր ռեկորդ է սահմանել` խոցելով 583 միավոր:
Օդամղիչ հրացան 10մ 60 կրակոց ձևում լավագույնները Արտյոմ Գրիգորյանն ու Աննա Գալստյանն էին:
Օդամղիչ հրացան միքս մրցաձևում ոսկե մեդալակիրը Արտյոմ Գրիգորյան-Միլենա Միասարյան զույգն է:
Օդամղիչ ատրճանակ 10մ 60 կրակոց վարժությունում հաղթողներ դարձան Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը:
Վազող թիրախների տարբեր մրցաձևերում ոսկե մեդալակիրներ են Հովհաննես Մարգարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոռ Խաչատրյանը, Գոհար Հարությունյանը: