ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի լավագույն մարզիչը, ֆուտզալիստը

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի լավագույն մարզիչը, ֆուտզալիստը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզչի և  ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։ 

Այս մասին գրում է ՀՖՖ-ն:

Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, ով հավաքել է 75 միավոր:
Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան»-ի գլխավոր մարզիչ Վաղարշակ Շահնազարյանը (39 միավոր)։

21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Արթուր Նահապետյանը:

Հավաքելով 47 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը։

Երկրորդ հորիզոնականում է ռուսական «Նորիլսկի Նիկել»-ի ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը (36 միավոր)։
23 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ռուսական «Ուխտա»-ի ֆուտզալիստ Արթուր Մելքոնյանը:

  • Կիսվել: