կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնի են Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները

Հայտնի են Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները

«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միչելը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում Չավիին փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկն է։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան:

Իր հերթին Daily Mail-ը հայտնում է, որ այս պաշտոնի հիմնական թեկնածուն «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին է։

Ըստ աղբյուրի՝ այդ պաշտոնին հավակնում են նաև Ռաֆայել Մարկեսը, ով մարզում է «Բարսայի» երիտասարդական թիմը, և Խուլեն Լոպետեգին, ում վերջին աշխատավայրը եղել է «Վուլվերհեմփթոնը»:

Հիշեցնենք, որ Չավին հայտարարել է, որ կհեռանա «Բարսելոնայից» 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։ Մասնագետը թիմը գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։ Նրա գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթել է առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: