ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի է, թե Մխիթարյանը երբ կարող է դուրս գալ խաղադաշտ

Հայտնի է, թե Մխիթարյանը երբ կարող է դուրս գալ խաղադաշտ

«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է ձախ ազդրի վնասվածքից, որը ստացել էր «Տորինո»-ի դեմ խաղում, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Մխիթարյանը երեկ մարզում է անցկացրել ընդհանուր խմբում: Հավանաբար նա լիարժեք մասնակցություն կունենա նաև հաջորդ մարզմանը և կարող է հայտավորվել առաջնության 23-րդ տուրի՝ «Բոլոնիա»-ի հետ փետրվարի 7-ին կայանալիք հանդիպմանը:

Մխիթարյանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 խաղի (4-ը՝ մեկնարկային կազմում) ու դարձել 3 գոլի հեղինակ:

  • Կիսվել: