երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Հայտնի է՝ որ շախմատիստները կներկայացնեն ՀՀ-ն աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությունում

Հայտնի է՝ որ շախմատիստները կներկայացնեն ՀՀ-ն աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությունում

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9-ը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
 
Հայաստանից մասնակցում է 4 շախմատիստ՝
 
ՄՎ Արսեն Դավթյան՝ Մ18 տղաներ.
ՖՎ Ալեքս Սահակյան՝ Մ18 տղաներ.
Գոռ Ասկանազյան՝ Մ14 տղաներ.
Սոնա Կրկյաշարյան՝ Մ14 աղջիկներ:
 
Խաղերը մեկնարկելու են Հայաստանի ժամանակով 22:00-ին:

  • Կիսվել: