ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի առաջնության անցկացման ժամանակացույցը

Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի առաջնության անցկացման ժամանակացույցը

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը կկայանա հունվարի 30-ից փետրվարի 4-ը` «Դինամո» մարզահամալիրում: Այս մասին հայտնում է բռնցքամարտի մամուլի ծառայությունը։
Հունվարի 30-ին տեղի կունենա վիճակահանությունը, իսկ մրցումները կսկսվեն հունվարի 31-ից: Եզրափակիչը կկայանա փետրվարի 4-ին: Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կպատրաստվի մայիսին կայանալիք աշխարհի առաջնությանը և հունիսին տեղի ունենալիք եվրոպական խաղերին: Փետրվարի 6-ին էլ կմեկնարկի երիտասարդների Հայաստանի առաջնությունը: Երիտասարդ բռնցքամարտիկների համար նույնպես առաջնությունը ընտրական է: Ուժեղագույնները հանդես են գալու ապրիլին Երևանում կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:

  • Կիսվել: