երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հայկական սպորտը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ընդունել ամենաբարձր մակարդակի մրցաշարեր. Ծառուկյան

Հայկական սպորտը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ընդունել ամենաբարձր մակարդակի մրցաշարեր. Ծառուկյան

Հայկական սպորտն իր արդյունքներով բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ընդունել ամենաբարձր մակարդակի մրցաշարեր ու հպարտության պահեր պարգևել հայ ժողովրդին; Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«2026 թվականին պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Հայկական սպորտն իր արդյունքներով բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ընդունել ամենաբարձր մակարդակի մրցաշարեր ու հպարտության պահեր պարգևել հայ ժողովրդին:

Մարզական կարևոր ստուգատեսին ընդառաջ hրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատների հետ քննարկել ենք նախապատրաստական ամբողջ ընթացքը»,- գրել է Ծառուկյանը։

  • Կիսվել: