շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայկական բռնցքամարտի առաջին մեդալը մրցաշրջան 2024-ում

Հայկական բռնցքամարտի առաջին մեդալը մրցաշրջան 2024-ում

60 կգ քաշային Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող «Ստրանջայի» հեղինակավոր մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ռիսպե Բեկթենովի հետ և հաղթել 4։1 հաշվով։ Մենամարտում վճռորոշ է եղել 3-րդ ռաունդը, որում Սահակյանը հաղթանակի նժարը թեքել է իր կողմը։

Եզրափակիչ ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալակովի հետ։

  • Կիսվել: