չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայկ Մարտիրոսյանը շախմատի միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ տեղը

Հայկ Մարտիրոսյանը շախմատի միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ տեղը

Հայաստանի երկու շախմատիստներ մասնակցել են Իսպանիայի Ալբասետե քաղաքում անցկացվող շախմատի ավանդական մրցաշարին։

Գրոմայստեր Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, միայնակ զբաղեցրեց 2-րդ տեղը։ Նա տարել է 6 հաղթանակ, երեք պարտիա ավարտել ոչ-ոքի, ընդ որում բոլորն էլ հնդիկ շախմատիստների հետ խաղերում։ Հենց նրանցից մեկը՝ Դոմարաջու Գուկեշը, 8 միավորով դարձել է մրցաշարի հաղթող։

Մեր մյուս գրոսմայստերը՝ Շանթ Սարգսյանը, 6,5 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը։

  • Կիսվել: