երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկ Մարտիրոսյանը արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Հայկ Մարտիրոսյանը արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը «Timisoara Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
 
Նա 10 հնարավոր միավորից վաստակել է 8.5–ը։
Շանթ Սարգսյանն էլ մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 11–րդ հորիզոնականը` վաստակած 7.5 միավորով։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել ԱՄՆ–ն ներկայացնող շախմատիստ Հանս Մոկե Նիմանը։ նա վաստակել է 9.5 միավոր։

  • Կիսվել: