Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել են Ֆրանսիայում
Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Ֆրանսիայում անցկացված «Dole Open 2026» միջազգային մրցաշարում զբաղեցրել են համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը։
Հայ շախմատիստներն ամբողջ մրցաշարն անցկացրել են առանց պարտության՝ վաստակելով 7.5 միավոր։



