Հայաստանը ներկայացնող աթլետները ոսկե մեդալներ են նվաճել Բալկանյան ձմեռային առաջնությունում
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթել է Բալկանյան ձմեռային առաջնությունում:
Սերբիայի մայրաքաղաք Բեգրադում կայացած մրցաշարում Մկրտչյանը 1500 մետր վազում եզրագիծը հատել է 3:42.29 արդյունքով:
Ոսկե մեդալ է նվաճել նաև եռացատկորդ Գոռ Հովակիմյանը (արդյունքը` 16.66 մետր):


