չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում

Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում

Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայանալիք ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

16-ամյա մարզիկը հանդես կգա արագավազքում և 10 կմ դասական ոճում։

Ոսկանյանը մրցավայր կմեկնի մարզիչ Սերգեյ Միքայելյանի հետ։

Հիշեցնենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից: Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկային օրը: Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների մուտքը կլինի ազատ: Կազմակերպիչները որոշել են նաև հրաժարվել փակման արարողությունից, որին կփոխարինի Լոզանի կենտրոնում անցկացվելիք դիսկոտեկը:

 

  • Կիսվել: