Հայաստանը կրկին կմասնակցի Unity EURO Cup-ին
ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստականի կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին, որը հոկտեմբերին մասնակցելու է Unity EURO Cup 2025 միջազգային մրցաշարին։
Վերջինս UEFA-ի ու UNHCR, the UN Refugee Agency-ի համատեղ նախաձեռնությունն է, որը նպատակ ունի օգնելու փախստականների ինտեգրմանը։
«Թիմում կարող են խաղալ թե՛ տղաները, թե՛ աղջիկները։ Հայտեր կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք, ով բավարարում է հետեւյալ պայմաններին՝
18-40 տարեկան է,
զբաղվել է ֆուտբոլով,
ունի փախստականի կարգավիճակ ու դա հաստատող փաստաթուղթ,
ունի մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում,
ունի ճամփորդական փաստաթուղթ,
պատրաստ է հատկացնել շաբաթական երկու օր երկուական ժամ՝ ֆուտբոլային պարապմունքների մասնակցելու համար,
պատրաստ է ս. թ. հոկտեմբերին երեք օրով մեկնել Նիդերլանդներ»,- ասվում է ՀՖՖ հաղորդագրությունում։