չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանը կհյուրընկալի Սամբոյի աշխարհի առաջնությունը. վարչապետ

Հայաստանը կհյուրընկալի Սամբոյի աշխարհի առաջնությունը. վարչապետ

Այս տարի նոյեմբերին Հայաստանը կհյուրընկալի Սամբոյի աշխարհի առաջնությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն աջակցում է Հայաստանը ներկայացնող մարզիկներին, և նրանք ամեն ամիս ստանում են տարբեր չափի գումարներ:

՛՛Այլ բան է, որ մենք ամեն անգամ այդ գումարները տալուց ռեպորտաժներ չենք անում, մեծ միջոցառումներ չենք կազմակերպում և նրանց ֆոնին չենք նկարվում՛՛,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

 

  • Կիսվել: