հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հայաստանը ևս մի մեծ մրցաշար է ընդունել Երևանում. Արայիկ Հարությունյանը՝ զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին

Հայաստանը ևս մի մեծ մրցաշար է ընդունել Երևանում. Արայիկ Հարությունյանը՝ զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին

Հայաստանը ևս մի մեծ մրցաշար է այս օրերին ընդունել Երևանում: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
 
«Կառավարության, Պաշտպանության ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ջանքերով Երևանում կազմակերպվել է Բանակայինների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը: Արդեն ունենք երկու ոսկի, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
 
Շնորհավորում եմ։
 
Նկարում՝ պարգևատրում եմ 67 կգ քաշային կարգի հաղթող Գասպար Տերտերյանին»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: