կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանը երրորդ ոսկե մեդալն է նվաճել ծանրամարտի Մ15 և Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը երրորդ ոսկե մեդալն է նվաճել ծանրամարտի Մ15 և Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը երրորդ ոսկե մեդալն է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Մ15 և Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
 
May be an image of 1 person
 
Մ17 տարեկանների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 209 կգ արդյունքով (92+117) դառնալով ոսկե մեդալակիր: Ամրոյանը պոկում և հրում վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
 
May be an image of 5 people and text
 
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ պատանեկան ԵԱ-ի հաղթող էիկն ճանաչվել նաև ծանրորդներ Ժորա Գրիգորյանը (61 կգ) և Սերյոժա Բարսեղյանը (67 կգ):
 
Ընդհանուր առմամբ, Հայաստանի թիմն արդեն 7 մեդալ է նվաճել երկամարտում: Արծաթե մեդալակիր է դարձել Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) և Ալինա Սուքիասյանը (71կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

  • Կիսվել: