հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանը բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում առնվազն երկու մեդալ ունի

Հայաստանը բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում առնվազն երկու մեդալ ունի

Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում:

 Հայաստանն ապահովել է առնվազն երկու մեդալ Եվրոպայի առաջնությունում: 69 կգ քաշային Անի Հովսեփյանը 2-րդ ռաունդում նոկդաունի է ենթարկել  հունգարացի Ռեգինա Լակոսին, մրցավարը հաշիվ է բացել և, տեսնելով, որ հունգարացին հետ է քայլում և դժվարանում է մնալ ոտքի վրա, դադարեցրել է մենամարտը:

Անի Հովսեփյանը, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալը:

Ավելի վաղ մեդալ էր ապահովել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը:

  • Կիսվել: