չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանից ասպարեզում մնացել են միայն թեքբոլիստները․ Եվրոպայի խաղեր

Հայաստանից ասպարեզում մնացել են միայն թեքբոլիստները․ Եվրոպայի խաղեր

Լեհասատանում ավարտին են մոտենում Եվրոպայի ամառային երրորդ խաղերը: Հայաստանից ասպարեզում մնացել են միայն թեքբոլիստները: Անհատական մրցումներում պարտվել են Քրիստինե Մանգասարյանը և Գոռ Սարգսյանը: Նրանք այսօր կմասնակցեն խառը զույգերի մրցումներին, իսկ վաղը պայքարի կբռնվի Գոռ Սարգսյան-Ռաֆայել Վարդանյան տղամարդկանց երկյակը: Մարզչի խոսքերով՝ սպասելիքները մեծ են։

«Մեծ սպասելիքներ ունենք մեր զույգերից: Վիճակահանությունը լավն էր, կարծում եմ՝ քառորդ եզրափակչում հայտնվելու բոլոր հնարավորություններն ունենք»,- ասել է մարզիչ Դավիթ Վահրադյանը:

  • Կիսվել: