ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանից 6 շախմատիստ է մասնակցում «Sharjah Masters 2023» միջազգային մրցաշարին

Հայաստանից 6 շախմատիստ է մասնակցում «Sharjah Masters 2023» միջազգային մրցաշարին

Հայաստանից 6 շախմատիստ է մասնակցում «6th Sharjah Masters 2023» շախմատի միջազգային մրցաշարին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարն անցկացվում է 3 խմբով՝ «Masters Section» (2500+ վարկանիշ ունեցող շախմատիստների համար), «Challengers Section» (2000-2499 վարկանիշ ունեցող շախմատիստների համար) և «Futures Section» (1500-1999 վարկանիշ ունեցող շախմատիստների համար)։
 
Հայաստանը ներկայացնող մարզիկներից 4–ը` Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, մասնակցում են «Masters Section» խմբում։
«Challengers Section» խմբում մասնակցում են Էմին Օհանյանն ու Մարիամ Մկրտչյանը։
Մրցաշարը մեկնարկում է այսօր ԱՄԷ-ի Շարջա քաղաքում և կավարտվի մայիսի 25-ին։
 

  • Կիսվել: