երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայաստանի ընտրանուն լավ ենք ճանաչում. Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ընտրանուն լավ ենք ճանաչում. Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին խոսել է Ազգերի լիգայի 4-րդ տուրի Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղի մասին։ 

«Մինչև Ազգերի լիգայի մեկնարկը ես ասում էի, որ այս խմբում առաջին տեղի համար կպայքարեն Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականները: Այժմ էլ նույն իրավիճակն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Բլագոյա Միլևսկին: 

Մարզիչն անդրադարձավ նաև Ազգերի լիգայի երրորդ տուրի Ֆարերյան կղզիներ-Հայաստան խաղին, որն ավարտվել է 2-2 հաշվով՝ ընդգծելով, որ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին շատ լավ է ճանաչում հայկական ընտրանուն, և այդ խաղից հետո պատկերացումների առումով ոչինչ չի փոխվել: Հյուսիսային Մակեդոնիայի մարզիչը շեշտեց, որ իրենք լավ ծանոթ են թե՛ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին, թե՛ հավաքականի ֆուտբոլիստներին: 

Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

 

  • Կիսվել: