Հայաստանի ու Վրաստանի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել Մ 20 ԱԱ-2029-ի անցկացման համար
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
«Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար: Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- նշված է ՀՖՖ-ի տարածած հայտրարությունում։
Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան – Վրաստան հանդիպումը: