ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները հոկտեմբերի 2-11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կմասնակցեն աշխարհի առաջնությանը։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է թիմերի վերջնական կազմերը:

Տղամարդկանց ընտրանու կազմը՝

  • Գառնիկ Չոլակյան (60 կգ)
  • Գոռ Սահակյան (71 կգ)
  • Սուրեն Գրիգորյան (88 կգ)
  • Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)
  • Գարիկ Կարապետյան (110 կգ)
  • Վարազդատ Լալայան (+110 կգ)

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, մարզիչը՝ Հակոբ Փիլոսյանը։

Կանանց ընտրանու կազմը՝

  • Աննա Ամրոյան (77 կգ)

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, մարզիչը՝ Տարոն Թովմասյանը։

  • Կիսվել: