ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում անցկացված աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունում: Այդ մասին ասված է ԿԳՄՍ նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«Մրցաշարի վերջին խաղում մեր ընտրանին 14:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ինդոնեզիայի ընտրանու նկատմամբ: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Ուզբեկստանի հավաքականը:
 
Վադիմ Գուսկովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 5 խաղ է անցկացրել, տոնել է 4 հաղթանակ և կրել 1 պարտություն՝ վաստակելով 12 միավոր:
 
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ էր հանդես գալիս միջազգային ասպարեզում»,- նշված է գրառման մեջ:

 

  • Կիսվել: