ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի շախմատի առաջնությանը Պետրոսյանը կրել է առաջին պարտությունը

Հայաստանի շախմատի առաջնությանը Պետրոսյանը կրել է առաջին պարտությունը

Ավարտվել է Հայաստանի շախմատի առաջնության 6-րդ խաղափուլը։ Տղամարդկանց պայքարի 6-րդ տուրում առաջատար Մանուել Պետրոսյանը կրել է առաջին պարտությունը: Սպիտակ խաղաքարերով նրանից ուժեղ է եղել Ռոբերտ Հովհաննիսյանը:

Պետրոսյանն իր ակտիվում ունի 4,5 միավոր, սակայն նրան հետապնդող շախմատիստներն արդեն կրճատել են տարբերությունը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Արամ Հակոբյանը վաստակել են 4-ական միավոր:

Կանանց մրցաշարի առաջատարը Մարիա Գեւորգյանն է, որը եւս ունի 4,5 միավոր: Չորս շախմատիստուհի նրանից հետ են 1 միավորով:

  • Կիսվել: