շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

5 խաղափուլից հետո մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում առաջատարներն են Հայկ Իվանյանը, Գևորգ Գեղամյանը և Դանիել Մաթևոսյանը, ովքեր հաղթել են բոլոր 5 խաղերում:

Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում առաջատարներն են Մարատ Աթաբեկյանը, Մերուժան Մարկոսյանը և Գրիգորի Գալստյանը, ովքեր հաղթել են բոլոր 5 խաղերում:

Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում միանձնյա առաջատարն է Գագիկ Կոնջարովը, ով հաղթել է բոլոր 5 խաղերում:

Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում միանձնյա առաջատարն է Հայկ Մաղաքյանը, ով հաղթել է բոլոր խաղերում:

Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում առաջատարներն են Անի Գարգրցյանը, Կատրին Եսայանը, Լարիսա Ղազարյանը և Նատալի Ղարիբյանը, ովքեր 5 հնարավորից ունեն 4 միավոր:

Մասնակիցների քիչ քանակի պատճառով՝ մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարը կանցկացվի 7 խաղափուլով։ Մյուս տարիքային խմբերի մրցաշարերը կանցկացվեն 9 խաղափուլով:

  • Կիսվել: