ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել շախմատի պատանեկան ԵԱ-ում

Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել շախմատի պատանեկան ԵԱ-ում

Ավարտվեց Անթալիայում (Թուրքիա) ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել այս մրցաշարում․
 

Մարիամ Մկրտչյան (Մ-18)՝ Եվրոպայի չեմպիոն, ոսկե մեդալ
Մամիկոն Ղարիբյան (Մ-18)՝ բրոնզե մեդալ,
Էմիլ Օհանյան (Մ-16)՝ բրոնզե մեդալ,
Բենիկ Ագասարով (Մ-14)՝ բրոնզե մեդալ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանն Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների պայքարում ապահովել էր չեմպիոնի տիտղոսը դեռ մրացաշարի ավարտից հետո: Վերջին տուրից առաջ հայ շախմատիստուհին սևերով 62-րդ քայլին հաղթել է իռլանդացի Տրիշա Կանյամարալային և վաստակելով 7,5 միավոր՝ անհասանելի է դարձել բոլորի համար՝ նվաճելով մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Այս տարի ավելի վաղ Մկրտչյանը դարձել էր նաև աշխարհի Մ18 տարեկան աղջիկների չեմպիոն։

  • Կիսվել: