ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանի Մ17 հավաքականը կամային հաղթանակ տարավ Մոլդովայի հասակակիցների նկատմամբ

Հայաստանի Մ17 հավաքականը կամային հաղթանակ տարավ Մոլդովայի հասակակիցների նկատմամբ

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած ընկերական երկրորդ խաղում կամային հաղթանակ տարավ Մոլդովայի հասակակիցների նկատմամբ՝ 3:2 հաշվով, գրում է armsport.am-ը:

Առաջին խաղակեսի մեծ մասում մեր թիմը երկու գնդակի տարբերությամբ զիջում էր մրցակցին, սակայն նախորդ խաղում դուբլ գրանցած Անդրանիկ Երվանդյանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ դարձնելով այն 1:2։

Երկրորդ խաղակեսի 78-րդ րոպեին Մհեր Հարությունյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը ավելացված ժամանակի 90+6-րդ րոպեին խփեց Տիգրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ օգոստոսի 18-ին, հավաքականների միջև կայացած առաջին ընկերական խաղում Հայաստանի Մ17 ընտրանին 3:1 հաշվով հաղթանակ էր տարել։

  • Կիսվել: