ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Հայաստանի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Հայաստանի Մ-21 հավաքականը հունիսի 9-12-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Դարպասապահներ
Գոռ Մատինյան – ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ»
Արման Հարությունյան – «Լեռնային Արցախ»

 

Պաշտպաններ
Ռուբեն Աբրահամյան – ԲԿՄԱ
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Նորայր Նիկողոսյան – ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան – «Ուրարտու»
Համլետ Մնացականյան – «Շիրակ»
Ավենտիս Ավենտիսյան – «Գո Ըհեդ Իգլզ» (Նիդեռլանդներ)
Անտոնի Թումանյան – «Ստրասբուրգ» (Ֆրանսիա)
Արտեմի Գունկո – «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տիգրան Խաչիյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Ռոբերտ Բաղրամյան – «Նոա»
Ռուբեն Եսայան – «Նոա»
Լևոն Վարդանյան – «Նոա»
Պավել Գորելով – «Վան»
Նարեկ Հովհաննիսյան – «Վան»
Գոռ Լուլուկյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան – ԲԿՄԱ
Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Էդուարդ Բագրինցև – «Դուբնիցա» (Սլովակիա)
Նիկոլաս Կալուկյան – «Սիրակուզ» (ԱՄՆ)
Էդգար Փիլոյան – «Վիստա» (Ռուսաստան)

Հունիսի 13-ի առավոտյան Հայաստանի Մ-21 հավաքականը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ հունիսի 15-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան ընկերական հանդիպումը:

 

  • Կիսվել: