երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանի հիմնը, Աթաթուրքը և Թուրքիայի դրոշը՝ մեկ տեղում

Հայաստանի հիմնը, Աթաթուրքը և Թուրքիայի դրոշը՝ մեկ տեղում

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 3 տարվա դադարից հետո վերջապես վերսկսվել է շախմատի եվրոպայի պատանեկան առաջնությունը։

Այս անգամ հյուրընկալող կողմը Թուրքիայի շախմատի ֆեդերացիան (TSF) էր։ Անթալիա քաղաքի «Antalya Pine Beach» հյուրանոցում կազմակերպված մրցաշարում պայաքարում էին մարզիկներ աշխարհի 46 երկրից։

Մասնավորապես Թուրքիայից մասնակցում էր 196 պատանի շախմատիստ, իսկ Հայաստանից՝ 31։

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը, ինչպես գիտենք, նվաճել է չեմպիոնի տիտղոսը:Նախավերջին տուրում նա, հաղթելով Իռլանդիայի ներկայացուցիչին և վստակելով 7.5 միավոր, ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնական մեդալը։

Հայ շախմատիստուհու այդ հրաշալի հաղթանակի շնորհիվ Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ուշագրավ ու տպավորիչ էր, որ Հայաստանի հիմնը հնչում էր մրցանակաբաշխության այն դահլիճում, որտեղ կախված էին Թուրքիայի և Աթաթուրքի մեծադիր պատկերները։

 

Paused

  • Կիսվել: