կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանի հավաքականը վերադարձել է Երեւան եւ պատրաստվում է Լատվիայի դեմ խաղին

Հայաստանի հավաքականը վերադարձել է Երեւան եւ պատրաստվում է Լատվիայի դեմ խաղին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ուելսից վերադարձել է հայրենիք։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պատրաստվում է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի հանդիպմանը։

Հունիսի 19-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Լատվիայի թիմին։ Հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի 20:00-ին։

Կարդիֆում տեղի ունեցած երրորդ տուրի խաղում Հայաստանի թիմը 4:2 հաշվով կամային հաղթանակ է տարել Ուելսի հավաքականի նկատմամբ։

 

 

  • Կիսվել: