կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Հայաստանի հավաքականների մրցակիցները 9-րդ տուրում

Հայաստանի հավաքականների մրցակիցները 9-րդ տուրում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում սեպտեմբերի 20-ին Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Գերմանիան։

Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 7-19-րդ տեղերը։

Առաջատարը Հնդկաստանն է՝ 16 միավոր։ Ուզբեկստանն ու Հունգարիան 14-ական միավորով կիսում են երկրորդ-երրորդ տեղերը։ Չինաստանը, ԱՄՆ-ն ու Իրանն ունեն 13-ական միավոր։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), Անգլիային (2,5:1,5), պարտվել է Չինաստանին (1,5:2,5) եւ Հունգարիային (1,5:2,5)։

Գերմանիայի հավաքականը հաղթել է Մադագասկարին (3,5:0,5), Ֆիլիպիններին (3:1), Մոնղոլիային (3,5:0,5), Վենեսուելային (4:0), Շվեդիային (3:1), Խորվաթիային (3,5:0,5), պարտվել է Լիտվային (1,5:2,5),  Չեռնոգորիային (1,5:2,5):

Կանանց Հայաստանի հավաքականը 9-րդն տուրում կմրցի Ուկրաինայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 13 միավոր եւ ԱՄՆ-ի հետ բաժանում են 4-6-րդ տեղերը։ Առաջին երեք տեղերում են Հնդկաստանը, Լեհաստանը, Ղազախստանը, որոնք ունեն 14-ական միավոր։

Կանանց Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1), Չինաստանին (2,5:1,5), Մոնղոլիային (3,5:0,5) ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ (2:2), պարտվել է Հնդկաստանին (1,5:2,5):

Ուկրաինայի հավաքականը հաղթել է Ղրղզստանին (3,5:0,5), Լիտվային (2,5:1,5), Իսրայելին (3:1), Սերբիային (3:1), Հունգարիային (2,5:1,5), ոչ ոքի է խաղացել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Լեհաստանի հետ։

Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։

  • Կիսվել: